Սարաեւոյում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Աշխարհի առաջնությունում հաջող է մեկնարկել Հայաստանի հավաքականը:
Երեք մարզիկներ նվաճել են բրոնզե մեդալներ: Մինչեւ 54 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը մեդալի համար գոտեմարտում 8:0 հաշիվ հաղթել է ճապոնացի Այատա Սուզուկիին:
Էդգար Թամազյանը (58 կգ) 3-րդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով ուժեղ է եղել ամերիկացի Թեյլոր Լամոնտից, իսկ 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակ է տարել թուրք Աբդուլա Ֆատիհ Դեմիրի նկատմամբ:
Այսօր ելույթ են ունենալու Աշոտ Մխիթարյանն (42 կգ) ու Հարություն Ալեքսանյանը (69 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: