Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում:
Մարզիկները նախապատրաստվում են տարվա մրցաշարերին, որոնցից առաջինը փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությունն է: Հավաքին մասնակցում է 13 ծանրորդ:
«Ապա հավաք կունենանք Երեւանում, որից հետո կլինի Հայաստանի առաջնությունը: Այդ առաջնությունից հետո եւս 3 հավաք կանցկացնենք ու կպատրաստվենք ապրիլին Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի խոսքերը մեջբերում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: