Հունվար 19, 2026
78 դիտում

Սենեգալի հավաքականը դրամատիկ եզրափակչում տիրացել է Աֆրիկայի ազգերի Գավաթին


Լուսանկարը` Fédération Sénégalaise de Football

Լուսանկարը` Fédération Sénégalaise de Football

Լուսանկարը` Fédération Sénégalaise de Football

Լուսանկարը` Fédération Sénégalaise de Football

Լուսանկարը` Fédération Sénégalaise de Football

Լուսանկարը` Fédération Sénégalaise de Football


Մոտ մեկ ամսվա պայքարից հետո ավարտվել է Աֆրիկայի ազգերի Գավաթը:

Եզրափակիչը դրամատիկ ու անկանխատեսելի է ստացվել: Սենեգալի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել է Մարոկկոյին ու տիրացել Գավաթին: Հանդիպման միակ գնդակը 94-րդ րոպեին խփել է Պապ Գեյեն:

Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում սենեգալցիները գոլ են խփել, որը VAR-ով դիտելուց հետո չեղարկվել է, ապա Սենեգալի դարպասին 11-մետրանոց է նշանակվել: Ինչին ի պատասխան Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Պապ Տիավն ի նշան բողոքի իր թիմին դուրս է բերել խաղադաշտից: 

15 րոպե անց թիմը վերադարձել է խաղադաշտ, Սենեգալի դարպասապահ Էդուար Մենդին կարողացել է Բրահիմ Դիասի հարվածից հետո որսալ 11-մետրանոցը: Հենց Դիասն էլ 5 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու:

Սենեգալի հավաքականը 2-րդ անգամ է հաղթել Աֆրիկայի ազգերի Գավաթը: Առաջին անգամ սենեգալցիներին դա հաջողվել էր 2021 թվականին:

3-րդ տեղի համար խաղում Նիգերիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարով ուժեղ է եղել Եգիպտոսից:

Աֆրիկայի ազգերի Գավաթն անցկացվում է 2 տարին մեկ: Հաջորդ խաղարկությունը տեղի է ունենալու 2027-ին Քենիայում, Տանզանիալում եւ Ուգանդայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին