Հունվար 19, 2026
69 դիտում

Հայ հրաձիգները 2026-ը կսկսեն Մյունխենի միջազգային մրցաշարով


Լուսանկարը` Armenian shooting federation


Հունվարի 20-25-ը Մյունխենում կայանալու է հրաձգության «H&N Cup» միջազգային մրցաշարը։

Այնտեղ ելույթ են ունենալու նաեւ Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները։ 10 մ օդամղիչ ատրճանակում հանդես կգան Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը։

10մ օդամղիչ հրացանում հայտավորված են Հրաչիկ Բաբայանը եւ Արտյոմ Գրիգորյանը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին