Հունվար 19, 2026
59 դիտում

«Արարատ»-ը գլխավորել է պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն


Լուսանկարը` FC Ararat


Պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն գլխավորել է Երեւանի «Արարատ»-ը՝ այդ պաշտոնում փոխարինելով Ալբերտ Սաֆարյանին:

Դիոնիսիոյի մարզչական շտաբում ընդգրկված են էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գեւորգ Պողոսյանը, ինչպես նաեւ դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։

«Թիմին պետք է նախապատրաստենք 3 հիմնական նպատակների համար: 3 միավորը չի կարող գոհացուցիչ լինել մեզ համար, դա շատ հեռու է մեր նպատակներից: Երկրորդ՝ թիմին պետք է հոգեբանորեն պատրաստենք Գավաթի համար պայքարին: Մենք ցանկանում ենք տիրանալ Գավաթին, ինչը հեշտ չէ, բայց այդպես է ամենուր: Եվ երրորդ քայլը՝ ֆուտբոլիստներին պատրաստել իրենց կարիերայում հաջորդ քայլը կատարել»,- նորանշանակ մարզչի խոսքերը մերջբերում է ակումբի պաշտոնական կայքը:    

43-ամյա մասնագետը նախկինում մարզել է շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» եւ «Նիոն» ակումբները։ Աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգո» եւ «Բահիա», մեքսիկական «Լեոն», ինչպես նաեւ էկվադորական «Ինդեպենդյենտե» ակումբներում։ 

Իր մարզչական կարիերայի սկզբնական փուլում Ռիկարդո Դիոնիսիոն հանդես է եկել որպես ֆիզպատրաստության մարզիչ պորտուգալական առաջատար ակումբներում՝ «Բրագա», «Սպորտինգ» եւ «Պորտու»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին