Հունվար 09, 2026
267 դիտում

Անդրեասյան. 2026-ին ֆեդերացիաներին տրվող աջակցությունը կավելանա է 500 մլն դրամով


Լուսանկարը` Մեդիամաքս


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով ու ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։

Նրա խոսքով՝ այս տարվանից մեկնարկելու է հեռանկարային մարզիկների համար Օլիմպիական նպաստի ծրագիրը։ Հունվարից նրանք կսկսեն ստանալ առանձին մարզական նպաստ՝ առաջիկա խաղերին պատշաճ նախապատրաստվելու համար: 

«Արդեն երկրորդ տարին է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը ֆեդերացիաների հետ աշխատում է նոր ձեւաչափով՝ վերջիններիս ֆինանսական ու հաշվապահական գործառույթներն իրականացնում է Սպորտի կառավարման կենտրոնը: 2026-ին այդ ձեւաչափով կսկսեն աշխատել ավելի մեծ թվով ֆեդերացիաներ։ Ոլորտում ներդրվում է նաեւ տեղեկատվական համակարգ, մարզադպրոցների բաղադրիչն արդեն փորձարկված է, իսկ առաջիկայում թվային տիրույթում աշխատանքներ կկատարվեն նաեւ ֆեդերացիաների հետ»,- ասել է Անդրեասյանը:

Նախարարն ընդգծել է, որ այս տարի ֆեդերացիաներին տրվող աջակցությունը կավելանա է 500 մլն դրամով:

«Կառավարությունը նաեւ մի շատ կարեւոր կարգ է փոխել, որը վերաբերում է ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, մասնավորապես՝ օրապահիկի ու գիշերակացի սահմանաչափերին: Նախկինում սահմանված 9800 դրամի փոխարեն արդեն երկու տարի է՝ մեկ օրվա արժեքը սահմանված է 16300 դրամ: Տասնյակ տարիներ այն չէր փոխվել, այնինչ ակնհայտ է՝ մարզիկի համար լավ մարզավիճակում մնալու համար կարեւոր է նաեւ ճիշտ սննդակարգը»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին