1318 դիտում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մարզչական փոփոխություններ է կատարել հավաքականների կազմերում։

«Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարեւոր իրադարձություններ, 2027 թվականին Երեւանում կայանալու է Աշխարհի առաջնությունը, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել տղամարդկանց հավաքականում»,- նշված է հայտարարության մեջ:

Փաշիկ Ալավերդյանին, որը երկար տարիներ գլխավորել է ազգային ընտրանին ու բազմաթիվ մեդալներ նվաճել իր սաների հետ, փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Հեռացվել է նաեւ երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը, նրա փոխարեն թիմը գլխավորելու է տարբեր տարիքային հավաքականների հետ աշխատած Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երեւանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գեւորգյանը:

Պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշակավել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ աղջիկների պատանեկան թիմը կմարզի Քրիստինե Պետրոսյանը:

 

 

 

Մեր ընտրանին