Ավարտվել է ծանրամարտի մինչեւ 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որն ընդունել էր Ալբանիայի Դուրես քաղաքը։
Հայաստանի վերջին մեդալը նվաճել է Աշոտ Մովսիսյանը (+110 կգ)։ Մ-23 տ․ պայքարում Մովսիսյանը 384 կգ երկամարտի արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։ Թիմային պայքարում Մ-23 տ․ ընտրանին գրավել է 2-րդ տեղը։
Առաջնության լավագույն ծանրորդներ են ճանաչվել մինչեւ 20 տարեկանների ԵԱ-ի հաղթողներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։




















