Ալբանիայի Դուրես քաղաքում այսօր ավարտվելու է ծանրամարտի երիտասարդական Եվրոպայի առաջնությունը։
Քիչ առաջ հանդես են եկել տղամարդկանց մինչեւ 23 տարեկանների 110 կգ ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացրել են Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը։ Վերջինս պոկում վարժությունում 0 է ստացել ու չի խառնվել երկամարտի համար մղվող պայքարին։ Սակայն Պետրոսյանը լավ է ելույթ ունեցել հրման ժամանակ ու 221 կգ-ով նվաճել է փոքր ոսկե մեդալ։
Փոխարենը հաջող է հանդես եկել Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Կարապետյանը։ Պոկում վարժությունում նա 182 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ։
Հրում վարժությունում եւս Կարապետյանը հավասարը չի ունեցել։ Նա ցույց է տվել 215 կգ ու գրավել 2-րդ տեղը։ Երկամարտի 397 կգ-ով հայ ծանրորդը նվաճել է ԵԱ-ի հաղթողի կոչումը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: