Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կայանալու են նախավերջին օրվա ելույթները։
Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականից մի շարք ներկայացուցիչներ նվաճել են մեդալներ։ Մինչեւ 20 տարեկանների պայքարում Նարեկ Մկրտչյանը (79 կգ) 338 կգ երկամարտի արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։
Նույն տարիքային խմբի կանանց մինչեւ 69 կգ քաշում Մերի Միսակյանը 210-ով զբաղեցրել է 3-րդ տեղը։ Մինչեւ 23 տարեկաններում Աննա Ամրոյանը (77 կգ) դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 228 կգ։




















