Փետրվար 28, 2026
411 դիտում

Նոր չեմպիոն ու մեդալներ ծանրամարտի երիտասարդական ԵԱ-ում


Լուսանկարը` IWF


Դուրեսում շարունակվող ծանրամարտի երիտասարդական Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եւս մեկ ոսկե մեդալ է նվաճել:

Մ-20 տ. մրցաշարում Տիգրան Կարապետյանը (71 կգ) երկամարտի 321 կգ-ով հաղթող է դարձել: Նա փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաեւ պոկման 145 եւ հրման 175 կգ-ով: Ծանրորդը նաեւ հրման ռեկորդ է սահմանել:

Նույն քաշային կարգում հանդես եկած Նարեկ Գրիգորյանն էլ 318 կգ-ով կանգնել է պատվոհարթակի 2-րդ աստիճանին:

Վերջերս մեծահասակների ԱԱ-ում անհաջող հանդես եկած Գոռ Սահակյանը դարձել է Մ-23 տարեկանների բրոնզե մեդալակիր: Նա մինչեւ 71 կգ քաշային կարգի երկամարտում գրանցել է 327 կգ: 

Մեր ընտրանին