Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն 2 ոսկե մեդալ ունի:
Մ-20 տարեկանների պայքարում պատվոհարթակի 1-ին աստիճանին է կանգնել Ալեքսանդրա Գրիգորյանը: Նա նվաճել է մինչեւ 58 կգ քաշային կարգի բոլոր 3 ոսկիները: Գրիգորյանը պոկել է 91, հրել՝ 123 կգ ու երկամարտի 214 կգ-ով չեմպիոն հռչակվել:
Նրա ելույթից ժամեր անց էլ ոսկե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ): Նա Մ-23 տ. մրցաշարում հաջող է հանդես եկել ու 267 կգ-ով դուրս եղել մրցակցությունից: Ծանրորդը պոկման ու հրման արդյունքներն են 120 եւ 147 կգ, նա եւս վարժությունների առաջատարն է եղել:
Նույն քաշային կարգում հանդես եկած Սեյրան Խուդանյանը 250 կգ-ով զբաղեցրել է 5-րդ տեղը: Պոկում վարժությունում նա 115 կգ-ով փոքր արծաթե մեդալ է նվաճել:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: