Երիտասարդ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի մինչեւ 20 ու 23 տարեկանների առաջնությանը։
Տղամարդկանց թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում, իսկ կանանցը՝ Երեւանում։
Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է հավաքականների կազմերը, որոնք մասնակցելու են առաջնությանը։ Հայաստանը մինչեւ 20 տարեկանների առաջնությունում հայտավորել է 15, իսկ մինչեւ 23-ում՝ 11 ծանրորդի։
Մ-23 տարիքայիններում հանդես եկող ծանրորդների թվում են վերջերս մեծահասակների ԱԱ-ում հանդես եկած Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Սուրեն Գրիգորյանը, Գարիկ Կարապետյանը։
Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն Ալբանիայի Դուրես քաղաքում։




















