Հոկտեմբեր 11, 2025
259 դիտում

Նորից 0 ու առանց մեդալ. Կարապետյանի ու Մարտիրոսյանի ելույթներն ԱԱ-ում


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Markus Koch


Ֆյորդեում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նորից չի կարողացել մեդալ նվաճել։

Մինչեւ 110 կգ քաշային կարգի պոկում վարժությունը նախ սկսել է Սիմոն Մարտիրոսյանը, բայց 185 կգ-ոց մոտեցումն անհաջող է եղել։ Երկրորդ անգամից էլ նա չի կարողացել քաշը պահել գլխավերեւում։ 187 կգ-ը Մարտիրոսյանը մեծ դժվարությամբ բարձրացրել է, բայց մոտեցումը երկու մրցավար չի հաշվել, բողոքարկումն էլ չի օգնել ծանրորդին։  

 

Լուսանկարը` Markus Koch

 

Այս տարվա Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը եւս ձախողել է իր առաջին 2 մոտեցումներն ու 186 կգ-ոց ծանրաձողը վայր գցել։ Բարեբախտաբար, նա մինչեւ վերջ պայքարել է ու վերջապես կարողացել իրեն ենթարկել 187 կգ-ը։ Պոկումը Կարապետյանն ավարտել է 3-րդ տեղում ու փոքր բրոնզե մեդալ նվաճել։

 

Հրումը հայ ծանրորդը սկսել է 220 կգ-ից ու պահել գլխավերեւում։ Երկրորդ մոտեցման համար Կարապետյանը 5 կգ-ոց քայլ է կատարել, բայց երկու անգամն էլ ձախողվել է։ Բարձրացնելու դեպքում նա կարող էր տեղ գտնել պատվոհարթակին, սակայն թեժ մրցակության պայմաններում մրցակիցներն ավելի ուժեն են գտնվել ու մեդալը ձեռքից բաց չեն թողել։ Կարապետյանը երկամարտի 407 կգ-ով 4-րդ տեղն է գրավել։

 

Աշխարհի չեմպիոնի կոչումը երկու համաշխարհային ռեկորդով նվաճել է Ակբար Ջուրաեւը (Ուզբեկստան)՝ երկամարտում հավաքելով 428 կգ։

 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում 0-ներ են ստացել Գոռ Սահակյանն ու Սուրեն Գրիգորյանը։  

 

Վաղը 18:00-ից պայքարի մեջ է մտնելու Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+ 110 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին