Դեկտեմբեր 14, 2025
497 դիտում

Հայաստանը վերջապես մեդալ ունեցավ․ Լալայանն Աշխարհի կրկնակի չեմպիոն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆյորդեում այսօր ավարտվեց ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականը վերջապես կարողացավ երկամարտի արդյունքում մեդալակիր ունենալ։

 

Իսկ այդ մեդալը ոսկե է, որն իր հաշվին գրանցեց Վարազդատ Լալայանը։ Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Լալայանն այս տիտղոսին արժանացավ երկրորդ տարին անընդմեջ։

 

Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ու Օլիմպիական արծաթե մեդալակիրը պոկում վարժությունում 211 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Իրեն հատուկ վստահությամբ նա գործեց նաեւ հրման ժամանակ ու իրեն ենթարկեց 250 կգ-ն՝ կրկին նվաճելով փոքր ոսկի։ Ցավոք, բայց 261-ը, որը կարող էր լինել ռեկորդային, չկարողացավ բարձրացնել։ Երկամարտի 461 կգ-ով Լալայանը դարձավ Աշխարհի կրկնակի չեմպիոն։

 

Այս քաշային կարգում էր նաեւ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը, որը 447 կգ-ով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին