Ֆյորդեում աստիճանաբար ավարտին է մոտենում ծանրամարտի Աշխարհի առաջնությունը:
Այսօր կայանալիք նախավերջին մրցումային օրը Հայաստանն ունենալու է 2 մասնակից: Երեւանի ժամանակով 21:30-ին մինչեւ 110 կգ քաշային կարգում հարթակ են դուրս գալու Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը:
Այդ քաշային կարգում 10 ծանրորդ է հանդես գալու: Երկու հայ ծանրորդների հայտավորած քաշն էլ 420 կգ է, 1 կգ ավել է Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի (Ուզբեկստան) հայտը:
Օլիմպիական կրկնակի արծաթե, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այս տարվա Եվրոպայի առաջնությունում 406 կգ-ով 2-րդ տեղն է գրավել, իսկ Գարիկ Կարապետյանը՝ 411-ով Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվել: Ծանրորդն Աշխարհի առաջնությունում դեռ մեդալ չի նվաճել:




















