423 դիտում

Կառլոսը Նասարը նոր ռեկորդով Աշխարհի կրկնակի չեմպիոն է հռչակվել


Լուսանկարը` bnr.bg


Օլիմպիական չեմպիոն Կառլոսը Նասարը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում նորից ռեկորդ է սահմանել ու ոսկե մեդալ նվաճել:

21-ամյա ծանրորդը այս անգամ նոր՝ 94 կգ քաշային կարգում է կարողացել Աշխարհի չեմպիոն հռչակվել: 


Ի զարմանս բոլորի պոկում վարժությունում ծանրորդը հանդես է եկել սպասվածից վատ ու երկու մոտեցում (178, 182 կգ) չի կարողացել բարձրացնել: Նա գլխավերեւում է պահել 173 կգ-ն ու այդ վարժությունում 4-րդը եղել:

Հրումում նորից տեսել ենք այն Նասարին, որին արդեն սովոր ենք՝ ուժեղ, պայքարող, չհանձնվող ու ռեկորդակիր: 


Նա նախ բարձրացրել է 210 կգ, ապա նաեւ 219, ապա համաշխարհային ռեկորդ սահմանել 222-ով: Բուլղարացի ծանրորդի երկամարտի արդյունքը 395 կգ է: 

Իրանցի Ալիռեզա Մոեյնին էլ ոչ պակաս կամային որակներ է ցույց տվել ու 391 կգ-ով արծաթե մեդալակիր դարձել՝ Նասարին զիջելով ընդամենը 4 կգ: Նա 182 կգ-ով պոկման առաջատարն էր:

 

 

Մեր ընտրանին