900 դիտում

Հայ ծանրորդներն ԱԱ-ում դեռ բավարարվում են մասնակցությամբ. Աննա Ամրոյանը 13-րդն է


Լուսանկարը` IWF


Առայժմ հայ ծանրորդները Ֆյորդեում ընթացող Աշխարհի առաջնությունում բավարարվում են միայն մասնակցությամբ:

Երեկոյան ելույթ է ունեցել Հայաստանի կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը: Աննա Ամրոյանը հանդես է եկել մինչեւ 77 կգ քաշային կարգի B խմբում ու երկամարտի 230 կգ-ով 4-րդը եղել:

A խմբի ելույթներից հետո նա նահանջել է 13-րդ հորիզոնական, իսկ չեմպիոնի կոչումը 278 կգ-ով նվաճել է ամերիկացի Օլիվիա Լին Ռիվսը:

Վաղը Երեւանի ժամանակով 21:30-ին մինչեւ 110 կգ քաշային կարգում հարթակ են դուրս գալու Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը, իսկ ԱԱ-ի վերջին օրը ժամը 18:00-ին՝ Աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Մեր ընտրանին