Ծանրամարտի Աշխարհի առաջնության 88 կգ քաշային կարգի տղամարդկանց մրցումներում այսօր ելույթ ունեցան երկու հայեր։
Սուրեն Գրիգորյանը ներկայացնում էր Հայաստանը, իսկ Անդրանիկ Կարապետյանն առաջին անգամ հանդես էր գալիս Բոսնիա եւ Հերցեգովինայի դրոշի ներքո։
Գրիգորյանը պայքարի դուրս եկավ 160 կգ-ից, սակայն երկու մոտեցում ձախողեց։ Երրորդի ժամանակ նա հավաքվեց ու ամրագրեց այն։ Կարապետյանն այս վարժությունում 0 ստացավ որովհետեւ այդպես էլ չկարողացավ իրեն ենթարկել նախ 168, ապա 173 կգ-ն։
Զրոյով պսակվեց նաեւ Գրիգորյանի հրում վարժության ելույթը։ Նա այդպես էլ երեք փորձից չկարողացավ 195 կգ-ն պահել գլխավերեւում ու լքեց պայքարը նաեւ երկամարտում։
Սա Հայաստանի ծանրամարտի հավաքականի 2-րդ անհաջող ելույթն էր։ Ավելի վաղ Գոռ Սահակյանը փոքր արծաթե մեդալ էր նվաճել, սակայն հրում վարժությունում 0 ստանալով՝ չէր ավարտել ելույթը երկամարտում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: