12 երիտասարդ ծանրորդներ Օլիմպավանում ուսումնամարզական հավաք են անցկացնում ու պատրաստվում սեպտեմբերին Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ հիմնական ուշադրությունը դարձնում են մարզիկների ուժային պատրաստականության վրա, իսկ տարբեր աստիճանի վնասվածք ունեցողները պրոֆիլակտիկ բուժումներ են ընդունում:
Երեւանից հետո ծանրորդները մարզումները կշարունակեն Ծաղկաձորում, այնտեղ նրանց կմիանան նաեւ մեծահասակները, որոնք հոկտեմբերին Նորվեգիայում կմասնակցեն Աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Իսկ կանանց ընտրանու 12 անդամներ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ պարապում են Ծաղկաձորում: Նրանք էլ պատրաստվում են հուլիսի 23-ին Մադրիդում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
Գյումրիում թիմին կմիանան մինչեւ 23 տարեկան ծանրորդները, որոնք եւս կմեկնեն Ալբանիա ու Նորվեգիա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: