Մայիս 02, 2025
334 դիտում

Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` անձնական արխիվից


Լիմայում մեկնարկած ծանրամարտի պատանիների ու երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

Օրեր առաջ Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղը գրաված Ալեքսանդրա Գրիգորյանը կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Նա մինչեւ 55 կգ քաշային կարգում պոկել է 88 կգ, հրել 116 կգ-ը եւ փոքր ոսկե մեդալ նվաճել: Երկամարտի 204 կգ-ով ծանրորդը բրոնզե մեդալ է նվաճել: Եվրոպայի առաջնությունում Գրիգորյանը բարձրացրել էր 202 կգ:

Հովհաննես Հովհաննիսյանն (67 կգ) էլ 280 կգ-ով 10-րդն արդյունքն է ցույց տվել:

Այս գիշեր հարթակ դուրս կգա Նարեկ Մկրտչյանը (81 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին