Ապրիլ 22, 2025
248 դիտում

Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կունենա 7 ծանրորդ


Լուսանկարը` Քրիստինե Պետրոսյանի անձնական արխիվից


Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Լիմայում կայանալիք ծանրամարտի պատանիների ու երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 7 ծանրորդ:

Տղաների պայքարում հանդես կգան Հովհաննես Հովհաննիսյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Գրիգոր Ղազարյանը (96 կգ) եւ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ):

Աղջիկների մրցաշարում էլ հայտավորված են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) եւ Էմմա Պողոսյանը (+81 կգ), որոնք օրեր առաջ մասնակցել են մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Գրիգորյանն երկամարտի 202 կգ-ով արծաթե մեդալակիր է դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին