Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականները Քիշնեւում ավարտված Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկում 1-ին տեղն են զբաղեցրել:
Հայ ծանրորդները նվաճել են 2 ոսկե, 6 արծաթե ու 2 բրոնզե մեդալներ։
Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գարիկ Կարապետյանը (109 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Լուսանկարը` Անձնական արխիվից
Արծաթե մեդալակիրներ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)։
Գառնիկ Չոլակյանն (61 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) էլ կանգնել են պատվոհարթակի 3-րդ աստիճանին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: