Ապրիլ 19, 2025
476 դիտում

ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը Հայաստանը 3 ծանրորդ կներկայացնի


Լուսանկարը` Մեդիամաքս


Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը մեդալների համար պայքարելու է Հայաստանի տղամարդկանց հավաքականի 1 եւ կանանց ընտրանու 2 ներկայացուցիչ։

Նախ Երեւանի ժամանակով 17:00-ին հարթակ է դուրս գալու Մնացական Աբրահամյանը (89 կգ), ապա դրանից 3 ժամ անց ելույթ են ունենալու մինչեւ 76  կգ քաշային կարգի կանայք։

Արտաշես Ներսիսյանի հավաքականից ուժերն են փորձելու Աննա Ամրոյանն ու Միլենա Խաչատրյանը։  

Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներին դեռ չի հաջողվել ոսկե մեդալ նվաճել։ Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) գրավել է 3-րդ տեղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին