Հուլիս 03, 2025
187 դիտում

Սամվել Տերտերյանը դարձել է Մ-20 Եվրոպայի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` UWW


Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 1 մեդալ է նվաճել:

Պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Սամվել Տերտերյանը: Նա մինչեւ 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում 8:0 հաշվով ուժեղ է եղել Կոնստանտին Տասկայից (Մոլդովա):

Գասպար Տերտերյանն (72 կգ) էլ դուրս է եկել եզրափակիչ ու այսօր կմրցի վրացի Ալեքսանդրե Ռուստաշվիլիի հետ: Կիսաեզրափակչում նա 5:1 հաշվով ուժեղ է եղել ադրբեջանցի Սեյմուր Գասիմովից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին