Հուլիս 03, 2025
149 դիտում

Դանիելյանն ու Մկրտչյանը կմասնակցեն Աշխարհի գավաթին


Լուսանկարը` FIDE


Հուլիսի 5-29-ը Բաթումին ընդունելու է կանանց շախմատի Աշխարհի գավաթը։

Գավաթում հանդես է գալու ավելի քան 100 շախմատիստ։ Հայաստանը ներկայացնելու են Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։ Ըստ իրենց անհատական վարկանիշի՝ նրանք նախնական ցանկում զբաղեցնում են համապատասխանաբար 32-րդ եւ 34-րդ տեղերը։

Մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար դոլար։ Շախմատիստները պայքարելու են նաեւ Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճելու համար։

«Վրաստանի շախմատի ֆեդերացիան իսկապես զարգացնում է կանանց շախմատը եւ պարզապես չի խոսում դրա մասին։ Աշխարհի գավաթը Բաթումի բերելը դրա վառ օրինակներից մեկն է։ Ուրախ եմ, որ ամուր կապեր կան ու միասին լավ մրցաշար կանցկացնենք»,-ասել է ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Էմիլ Սուտովսկին։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին