«Ռոստով»-ը երկարաձգել է կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հետ պայմանագիրը։
Ակումբից հայտնում են, որ այն նախատեսված է 1 տարով ու հնարավորթյան դեպքում Բայրամյանը թիմում կմնա եւս 1 տարի։
«Խորի՛կ, մենք քեզ ցանկանում ենք վառ ու հաջող հանդիպումներ, հաղթանակ մեր հարազատ ակումբին»,-գրված է տարածած հաղորդագրության մեջ։
33-ամյա հայ ֆուտբոլիստը «Ռոստով»-ում է 2010 թվականից։ Անցկացրել է 246 հանդիպում ու դարձել 11 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: