Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրն ավարտվել է կանանց մինչեւ 87 կգ քաշայինների պայքարով։
Հայաստանի հավաքականն այստեղ ուներ երկու ներկայացուցիչ։ Տաթեւ Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը հաջող են մեկնարկել՝ կատարելով բոլոր մոտեցումները։ Հակոբյանը 110 կգ–ով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ Գյուրջյանը 106 կգ–ով զբաղեցրել է 4–րդ տեղը։
Հրումում եւս հայ ծանրորդները արդյունավետ են գործել։ Հակոբյանը բարձրացրել է 122 կգ, իսկ երկամարտի 232 կգ արդյունքով նա զբաղեցրել է 4–րդ հորիզոնականը։
Գյուրջյանն անհամեմատ ուժեղ լինելով հրումից՝ խառնվել է մեդալային պայքարին։ Նա նախ բարձրացրել է 130, ապա՝ 135 ու 140 կգ–ն։ Երկամարտում Գյուրջյանի արդյունքը 246 կգ է, ինչի շնորհիվ նա դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։ Չեմպիոնի կոչումը նվաճել է Սոլֆրիդ Կոանդան (Նորվեգիա)՝ 267 կգ–ով։
Այսօր ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Գարիկ Կարապետյանը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: