Քիշնեւում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն այսօր Հայաստանի ներկայացուցիչների համար ամենահագեցածն է։
Չորս հայ ծանրորդ արդեն հանդես է եկել, երկուսն էլ՝ Լիանա Գյուրջյանն ու Տաթեւ Հակոբյանը (87 կգ), հարթակ դուրս կգա ժամը 21:00-ից։
Մինչեւ 109 կգ քաշային կարգում հաղթողի կոչման համար պայքարն ընթացել է հայերի միջեւ։
Սիմոն Մարտիրոսյանը պոկումը սկսել է 176-ից, որը մրցավարները չեն հաշվել, մյուս մոտեցման համար նա 181 կգ է պատվիրել եւ այն բարձրացրել երկրորդ անգամից։

Լուսանկարը` Markus Koch
Գարիկ Կարապետյանի պոկման առաջին մոտեցումը, երբ ծանրաձողը 180 կգ էր կշռում, անհաջող էր։ Երկրորդ փորձից նա քաշը բավական հեշտությամբ է պահել գլխավերեւում, ապա 5 կգ-ոց քայլ կատարել ու նորից գրանցել այն։ Պոկումը նա ավարտել է առաջատարի կարգավիճակում եւ փոքր ոսկե մեդալ նվաճել, իսկ Մարտիրոսյանն՝ արծաթե։
Հրումում էլ հայ ծանրորդները թեժ մրցակցություն են ապահովել՝ Կարապետյանի 212 կգ-ին Մարտիրոսյանը պատասխանել է 213-ով։ Հաջորդ մոտեցմանը Կարապետյանը 220 կգ է հրել, իսկ Մարտիրոսյանը երկու անգամ մոտեցել է 225-ին ու, անհավանական ջանքեր գործադրելով, այն պահել գլխավերեւում։
Կարապետյանը հրել է նաեւ 206 կգ-ն ու երկամարտի 411 կգ-ով Եվրոպայի կրկնակի չեմպիոն կռչակվել, իսկ Մարտիրոսյանը 406-ով արծաթե մեդալ է նվաճել։ Երկուսն էլ 3-ական ոսկե ու արծաթե մեդալներ են ապահովել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: