Հունիս 02, 2025
338 դիտում

Աղանյանն ու Պետրոսյանն անմասն մնացին ԵԱ–ի մեդալներից


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Քիշնեւում այսօր ծանմարատի Եվրոպայի առաջնության նախավերջին օրն է։

Քիչ առաջ ավարտվել է մինչեւ 102 կգ քաշային ծանրորդների պայքարը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանը եւ Պետրոս Պետրոսյանը։

 

Պոկում վարժությունում Պետրոսյանը բարձրացրել է 165, իսկ Աղանյանը՝ 175 կգ ծանրաձող։ Հրումում Աղանյանը կարողացել է օգտագործել մեկ մոտեցում՝ 205 կգ: Պետրոսյանը եւս նույն քաշն է բարձրացրել, այնուհետեւ պատվիրել 222 կգ, որն այդպես էլ չի կարողացել ենթարկել իրեն։

 

Աղանյանը 380 կգ արդյունքով գրավել է 4–րդ, իսկ Պետրոսյանը 370–ով՝ 5–րդ տեղը։

 

Այսօր ժամը 18:00–ին հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը (109 կգ), իսկ 21:00–ին՝ Լիանա Գյուրջյանն ու Տաթեւ Հակոբյանը (87 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին