Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականից այսօր Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել Դավիթ Հովհաննիսյանը։
Եվրոպայի կրկնակի չեմպիոնն այս անգամ 96 կգ քաշային կարգում երկամարտի 376 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։
Պոկում վարժությունում Հովհաննիսյանը շատ վստահ տեսք է ունեցել ու հաջող օգտագործել բոլոր մոտեցումները։ Նա 173 կգ–ով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, չնայած երեւում էր, որ նա պատրաստ է ու կարող է նույնիսկ ավելին։
Հրումը հայ ծանրորդը սկսել է 203 կգ–ից ու դժվարությամբ պահել այն։ Մրցավարներից երկուսը չեն հաշվել մոտեցումը, սակայն Հայաստանի ընտրանու մարզիչների բողոքարկումից հետո փոխել են որոշումը։ 207 կգ–ն նրա ուժերի սահմաններում չէր, դրա համար էլ այս վարժությունում եւս տիրացավ փոքր բրոնզի։
Այս քաշային կարգում հանդես է եկել Օլիմպիական չեմպիոն Կառլոս Նասարը (Բուլղարիա), որը մինչ այս ելույթ էր ունենում 89 կգ–ում։ Նասարը, ինչպես միշտ, ոչ միայն հավասարը չի ունեցել, այլ նաեւ ռեկորդներ է սահմանել։ Պոկումում նրա ռեկորդը 188 է, հրումում՝ 229, իսկ երկամարտում՝ 417 կգ։
Վաղը ժամը 15:00–ին Հայաստանի ընտրանուց ելույթ կունենան Արա Աղանյանը եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ), 18:00–ին՝ Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը (109 կգ), իսկ 21:00–ին՝ Լիանա Գյուրջյանն ու Տաթեւ Հակոբյանը (87 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: