Քիշնեւում շարունակվող Եվրոպայի առաջնությունում այսօր հայ ծանրորդներից առաջինը պայքարի մեջ են մտել մինչեւ 81 կգ կանայք, որոնք մեդալային պայքարին խառնվել չեն կարողացել։
Նախորդ տարվա երիտասարդների Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Էմմա Պողոսյանը պոկման միայն մեկ մոտեցում է բարձրացրել եւ 103 կգ-ով 7-րդ արդյունքը ցույց տվել։
Մարգարիտա Առաքելյանի 2 մոտեցումն է հաջող եղել, նա գլխավերեւում պահել է նախ 91, ապա 95 կգ-ն ու պոկումում 10-րդն եղել։ Առաքելյանի հրման միայն 116 կգ-ոց փորձն էր արդյունավետ եւ երկամարտի 211 կգ-ով նա ելույթն ավարտել է 10-րդ հորիզոնականում։

Լուսանկարը` Անձնական արխիվից
Պողոսյանը հրումը սկսել է 130 կգ-ից եւ պոկման երկու անհաջող մոտեցումներից հետո բավական վստահ տեսք ունեցել։ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալու համար նա մի քանի անգամ փոխել է պատվերն ու ծանրաձողին ամենավերջինը մոտեցել։
Ծանրորդն անհավանական ջանքեր է գործադրել ու մոտ եղել 138 կգ-ը գրանցելուն, սակայն վերջին պահին հանձնվել է։ Նա նաեւ երկրորդ անգամ է փորձել իրեն ենթարկել քաշը, բայց նորից չի ստացվել ու առանց մեդալ է մնացել։ Պողոսյանը 230 կգ-ով 5-րդ տեղն է գրավել։
Եվրոպայի չեմպիոնի կոչումը 240 կգ-ով նվաճել է Ելենա Երիգինան (Մոլդովա)։
Այսօր Երեւանի ժամանակով 20:00-ին հարթակ է դուրս գալու Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։
Ավելի վաղ ԵԱ-ում Հայաստանը 4 արծաթե ու 1 բրոնզե մեդալ է նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Աննա Ամրոյանը (76 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) գրավել է 3-րդ տեղը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: