Ծանրորդները Քիշնեւում շարունակում են թեժ պայքար ծավալել Եվրոպայի առաջնության մեդալների համար։
Այսօր Հայաստանի հավաքականից մինչեւ 81 կգ քաշային կարգում հարթակ է դուրս եկել Ռաֆիկ Հարությունյանը եւ 2-րդ տեղը գրավել։
Նրա պոկման առաջին փորձը, երբ ծանրաձողը 150 կգ է կշռել, հաջող է եղել։ Մյուս մոտեցման համար Հարությունյանը 5 կգ-ոց քայլ է կատարել ու նորից պահել գլխավերեւում։ 158 կգ-ն էլ է նա իրեն ենթարկել ու փոքր արծաթե մեդալ նվաճել։
Հարությունյանը միայն 1 կգ է զիջել Իտալիան ներկայացնող Օսկար Ռեյես Մարտինեսին ու նրա հետ չեմպիոնության համար պայքարը շարունակել նաեւ հրումում։ Նա, ինչպես եւ մրցակիցը, հրումը սկսել է 185-ից ու գրանցել այն։
Ռեյեսի 190 կգ-ին, Հարությունյանը փորձել է պատասխանել 192-ով, սակայն երկու մոտեցումն էլ անհաջող է եղել։ Հարությունյանն երկամարտի 343 կգ-ով արծաթե մեդալակիր է դարձել, իսկ ոսկին Ռեյեսինն է՝ 349 կգ։
Ավելի վաղ ԵԱ-ում Հայաստանը 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ է նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) եւ Գոռ Սահակյանը (73 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) գրավել է 3-րդ տեղը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: