Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ունենալու է մեկ մասնակից։
Մինչեւ 73 կգ քաշային կարգում հանդես է գալու Գոռ Սահակյանը։ Նրա ելույթի ժամը 17։00-ն է։ Սահակյանն այս քաշային կարգում առաջին անգամ հանդես է եկել նախորդ տարվա մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ու գրավել 1-ին տեղը։ Իսկ ահա Աշխարհի մեծահասակների առաջնությունում 2024-ին նա 8-րդն էր։
Մինչ այդ Սահակյանը մինչեւ 67 կգ-ում երկու անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ 2023 եւ 2024 թվականներին։
Հայաստանի ընտրանին ԵԱ-ում արդեն նվաճել է երկու մեդալ․ Ալեքսանրդա Գրիգորյանն՝ արծաթե, Գառնիկ Չոլակյանը՝ բրոնզե։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: