Ապրիլ 16, 2025
446 դիտում

Լալայանն ու Գրիգորյանը հավակնում են Եվրոպայի լավագույն ծանրորդների կոչմանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է 2024 թվականի լավագույն մարզիկների թեկնածուների անունները:

Նրանց թվում է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Լավագույնների կոչման համար հերթական անգամ կպայքարի նաեւ Օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեն ու եւս 8 ծանրորդներ:

Կանանց լավագույնների ցանկում ընդգրկվել է Ալեքսանդրա Գրիգորյանը, որը նախորդ տարի առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է, Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձել: Թեկնածուները նորից 10-ն են:

Գրիգորյանը նաեւ լավագույն երիտասարդ ծանրորդ անվանակարգում է ներկայացված:


Լավագույն ծանրորդների անունները հայտնի կդառնան ապրիլի 13-ին Մոլդովայում ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին