206 դիտում

Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է դառնալ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդը


Լուսանկարը` Weightlifting house


Եվրոպական ծանրամարտի ֆեդերացիան եւ Սպորտային լրագրողների միջազգային ասոցիացիայի եվրոպական թիմը նոր նախաձեռնությամբ են հանդես եկել։

Ըստ դրա՝ առաջին անգամ որոշվելու է լավագույն երիտասարդ ծանրորդը։ Մրցանակն ունի «Ծագող աստղ» անունը, որը ստանալու է 2024 թվականին իրեն լավագույնս դրսեւորած ծանրորդը։

Հաղթողի կոչմանը հավակնում է 10 ծանրորդ, որոնց թվում է նաեւ Ալեքսանդրա Գրիգորյանը։ 2024-ին 19-ամյա Գրիգորյանը դարձել է մեծահասակների Եվրոպայի չեմպիոն եւ Աշխարհի բրոնզե մեդալակիր։ Նա երրորդն է եղել նաեւ մինչեւ 20 տարեկանների ԱԱ-ում։

Մրցանակը հանձնվելու է այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, որը կայանալու է  Քիշնեւում ապրիլի 12-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին