«Գալաթասարայ»-ը նորից է ցանկանում ձեռք բերել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:
Նրա ծառայություններով հետաքրքրված է անձամբ թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Օքան Բուրուքը, հայտնում է Ajansspor-ը:
2026-ի հունվարին ակումբը մտադիր է պաշտոնական առաջարկություն անել «Կրասնոդար»-ին, որպեսզի նախապես ձեւակերպեն Սպերցյանի տրանսֆերը:
Աղբյուրը նշում է, որ ռուսական ակումբը պատրաստ է դիտարկել առաջարկությունը, քանի որ ցանկանում է Սպերցյանի դիմաց որոշակի գումար ստանալ: Կիսապաշտպանի պայմանագրի վերջնաժամկետը 2026-ի ամռանն է:
Transfermarkt-ի գնահատմամբ՝ Սպերցյանի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է:
Ավելի վաղ «Գալաթասարայ»-ն էլի էր ցանկացել ձեռք բերել Սպերցյանին, սակայն հայ ֆուտբոլիստը միջնորդների օգնությամբ հայտնել էր, որ չի ցանկանում Թուրքիա տեղափոխվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: