Ապրիլի 13-21-ը Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանի տղամարդկանց հավաքականը 8 քաշային կարգերում մասնակցելու է 11 ծանրորդներով:
Թիմի կազմում ընդգրկվել են ինչպես փորձառու եւ տիտղոսակիր մարզիկներ, այնպես էլ կլինեն առաջին անգամ մրցաշարին հայտավորվածներ:
Մոլդովայում ուժերն են չափելու Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Մնացական Աբրահամյանը (89 կգ վերջինս պահեստային է), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը, Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (109 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+ 109 կգ):




















