Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:
Այսօր Մատենադարանում կայացած ընտրությունների ժամանակ միակ թեկնածուն հենց նա է եղել:
Հարությունյանը 2019-2020 թվականներին եղել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար:
2016 թվականից ծանրամարտի ֆեդերացիան գլխավորել է ՀԱՕԿ-ի քարտուղար եւ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Նա օրեր առաջ հայտնել է, որ չի առաջադրվելու սպասվող ընտրություններում:
«2016-2024 թթ-ին մեր ծանրորդները նվաճել են ընդհանուր առմամբ 821 մեդալ, որից ոսկի՝ 327, արծաթ՝ 246, բրոնզ՝ 248։ Այս ցուցանիշը պատիվ կբերի աշխարհի յուրաքանչյուր հզոր եւ զարգացած պետության։ Այդ ժամանակահատվածում բոլոր մարզաձեւերում Հայաստանի մեդալների 38 տոկոսը բերել են հենց ծանրորդները։ Ունեցել ենք օլիմպիական 4 մեդալ»,- գրել էր Ռոստոմյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: