Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն Աշխարհի առաջնությունում ունեցավ մեկ չեմպիոն։
Երեկ երեկոյան +109 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը հռչակվեց նաեւ Աշխարհի ոսկե մեդալակիր։
«Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի Աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանն իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն Օլիմպիական ոսկին է»,-ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Հրաչյա Ռոստոմյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: