Գերծանր քաշայինների պայքարով ու Հայաստանի հավաքականի նվաճած ոսկե մեդալով ավարտվեց Մանամայում ընթավող ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։
Օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեի բացակայության պայմաններում թեժ մրցակցություն ծավալվեց, եւ առաջատարությունը ստանձնեց խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը։
Առաջինը 205 կգ-ին մոտեցավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը ու պոկեց այն, Լալալայնը 1 կգ ավելացրեց ու ծանրաձողը հեշտությամբ պահեց գլխավերեւում։
Մինասյանը երկրորդ մոտեցման համար 5 կգ-ոց քայլ կատարեց ու այն ենթարկեց իրեն։ Լալայանը 211 կգ-ոց ծանրաձողին մոտեցավ ու կրկին ստանձնեց առաջատարությունը։ 215 կգ-ը Բահրեյնը ներկայացնող ծանրորդի ուժերից վեր էր, իսկ ահա Հայաստանի հավաքականի անդամն իրեն ենթարկեց ու փոքր ոսկե մեդալ նվաճեց։
Լուսանկարը` Mediamax
Երկրորդ վարժությունը հայ ծանրորդները նույն հերթականությամբ սկսեցին, Մինասյանը միայն 3-րդ փորձից ու համառ պայքարի արդյունքում հրեց 245 կգ-ը։ Նա երկամարտի 455 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը։
Իսկ ահա Լալայանը նախ հրեց 245 կգ-ը, իսկ 252-ը բարձրացրեց միայն երկրորդ փորձից ու հրում վարժությունում փոքր բրոնզ նվաճեց։
Տալախաձեի 7 տարվա գերիշխանությունից հետո գերծանր քաշային կարգը վերջապես Աշխարհի նոր չեմպիոն ունեցավ։ Նա է այս տարվա Եվրոպայի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ-ով։
Արծաթե ու բրոնզե մեդալակիրներ երկամարտի 459 ու 456 կգ-ով դարձան իրանցիներ Ալի Դավուդին ու Ալիռեզա Յուսոեֆին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: