Հունվար 20, 2026
151 դիտում

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել



Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը քիչ առաջ հայտնել է, որ հրաժարական է տվել։

«Որոշել եմ վայր դնել ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։ Դժվար ու բարդ որոշում էր, բայց շարունակություն այլեւս չեմ տեսնում։ Պատճառները մի քանիսն են, բայց հիմնականն այն է, որ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով մարզաձեւը չի կարող զարգանալ։ Տարիներ շարունակ մեր առաջարկությունները ՀՀ պետական լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ-ի կողմից այդպես էլ լուծում չստացան։  ԿԳՄՍ-ն դահուկային սպորտը զարգացնելու կամք ու ցանկություն չունի։


Հանդիպում ես բազմաթիվ խոչընդոտների ու սկսում ես մտածել, որ միգուցե քո անձն է պատճառը։ Որոշեցի այդ մարդկանց ազատել իմ անձից։ Շնորհակալ եմ մարզիկներին, մեր ողջ ֆեդերացիային, որովհետեւ այս տարիների ընթացքում հասել ենք բազմաթիվ հաջողությունների։ 


Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եմ դարձել 2005 թվականին, այնուհետեւ ընտրվեցի նախագահ։ Բացարձակ ոչինչ չունեինք, իսկ հիմա Հայաստանը կազմակերպում է միջազգային մրցաշարեր, ունենք միջազգայնորեն ճանաչված սահուղիներ, հայ մարզիկները միջազգային հարթակներում մեդալներ են նվաճում։ Այս ամենին հասել ենք համառ ջանքերի շնորհիվ։ Հուսամ, որ նոր սերունդը կարող է անել ավելին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին