Հունվար 20, 2026
79 դիտում

Բեքհեմի որդին խոսել է խնդիրներից․ «Ընտանիքիս համար հանրային կյանքն ամեն ինչից վեր է»


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ հաստատել է շրջանառվող լուրերը, որ խզել է հարաբերությունները ծնողների հետ։

Բրուքլինի ու Նիկոլա Պելցի ամուսնությունից հետո դեղին մամուլը պարբերաբար գրում էր, որ Բեքհեմների ընտանիքում վեճեր են լինում, ծնողների հետ հարաբերությունները մտնում են փակուղի։ Ամեն ինչ ավելի սրվեց, երբ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Բրուքլինը ծնողների հետ շփվում է միայն փաստաբանների միջոցով։

«Ծնողներս անվերջ փորձում են փչացնել իմ եւ կնոջս հարաբերությունները՝ սկսած 2022 թվականից։ 

Ես տարիներ շարունակ լռել եմ եւ ամեն ինչ արել այս հարցերը գաղտնի պահելու համար։ Ցավոք, իմ ծնողները եւ նրանց թիմը շարունակում են դիմել մամուլին, ինչի պատճառով ես ստիպված եմ խոսել։ Ես չեմ ուզում հաշտվել իմ ընտանիքի հետ եւ առաջին անգամ եմ պաշտպանում ինձ։


Ծնողներս վերահսկում են մամուլում մեր ընտանիքի մասին պատմությունները։ Սոցիալական ցանցերի գրառումները, ընտանեկան միջոցառումները եւ կեղծ հարաբերությունները դարձել են իմ կյանքի անբաժանելի մասը։

Վերջերս ես սեփական աչքերով տեսա, թե ինչքան հեռու են նրանք գնում ու լրատվամիջոցներում անթիվ ստեր տարածում, որպեսզի պահպանեն իրենց սեփական դեմքը։ Բայց ես հավատում եմ, որ ճշմարտությունը միշտ հաղթում է։

Այն պահից, երբ ես պաշտպանում եմ ընտանիքս, անվերջ հարձակումներ եմ ստանում ծնողներիցս՝ թե՛ անձնական, թե՛ մամուլի միջոցով հրապարակային։ Նույնիսկ եղբայրներիս ուղղորդեցին հարձակվել սոցիալական ցանցերում, նախքան նրանք անսպասելիորեն արգելափակեցին ինձ։ Մենք նույնիսկ չհրավիրվեցինք հայրիկի 50-ամյակին։

Լուսանկարը` Getty Images


Իմ ընտանիքը հանրային կյանքը գնահատում է ամեն ինչից վեր։ «Բեքհեմ» ապրանքանիշն առաջին տեղում է։ Ընտանեկան «սերը» որոշվում է նրանով, թե որքան շատ եք հրապարակումներ անում սոցիալական ցանցերում։ Ամբողջովին հակառակ կողմից պետք է նայել տարածված մտքին, թե կինս վերահսկում է ինձ։ Կյանքիս մեծ մասը ես վերահսկվել եմ ծնողներիս կողմից։

Մեծացել եմ ճնշման տակ։ Ընտանիքից հեռանալուց հետո առաջին անգամ այդ անհանգստությունն անհետացել է։ Ես ամեն առավոտ արթնանում եմ եւ երախտապարտ եմ իմ ընտրած կյանքի համար, գտել եմ խաղաղություն եւ թեթեւություն։ Ես եւ կինս չենք ուզում կյանք, որը կձեւավորվի մամուլի կամ մանիպուլյացիաների միջոցով։ Մենք միայն խաղաղություն, գաղտնիություն եւ երջանկություն ենք ուզում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին