«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւն անդրադարձել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին ու նրա տեղափոխության հետ կապված մշտական խոսակցություններին:
«Սպերցյանը ոչ մի տեղ էլ չի ձգտում հեռանալ: Մեզ մոտ ու Հայաստանում մտածում են, թե «Կրասնոդար»-ը նրան գերի է պահում: Բայց նա երջանիկ մարդ է, թիմի ու քաղաքի լեգենդն է: Երեխաների համար Էդիկը կուռք եւ օրինակ է: Բոլորը նրան պաշտում են: Նա վառ ֆուտբոլ է ցույց տալիս, շատ գոլային պահեր է ստեղծում ու ինքը եւս գոլեր խփում»,- ասել է մարզիչը:
Մուսաեւն ընդգծել է, որ ՉԼ-ի մասնակցող ոչ մի թիմ չի դիմել ֆուտբոլիստին գնելու նպատակով, իրենց դիմած վերջին ակումբը եղել է «Սաութհեմփթոն»-ը:
«Ես ու «Կրասնոդար»-ի ղեկավարությունը խոսեցինք անգլիական ակումբի հետ, բայց վերջին խոսքն Էդիկինն էր: Ասում են, որ նրան Սերգեյ Գալիցկին է համոզել չհեռանալ: Նորմալ է, որ մենք ցանկանում ենք նրան ակումբում պահել: Էդիկը տանը զրուցել է ծնողների ու եղբոր հետ եւ որոշել է մնալ: Ինչպես ցույց է տալիս Championship-ի մրցաշարային աղյուսակը, նա ճիշտ որոշում է կայացրել»,- ավելացրել է Մուսաեւը:
Մասնագետը նշել է, որ Սպերցյանը միշտ շատ է մարզվում, մեծ ծավալի աշխատանք կատարում ու, եթե նրա վրա մշտապես ճնշում չգործադրվի, ավելի ուժեղ խաղացող կարող է դառնալ:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: