Հունվար 20, 2026
79 դիտում

Hype Fighting-ի հաջորդ մրցաշարը Երեւանում կկայանա մարտի 29-ին


Լուսանկարը` Reuters


Hype Fighting-ը եւս մեկ միջազգային մրցաշար կանցկացնի Երեւանում:

Կազմակերպությունը պաշտոնապես ներկայացրել է առաջիկա մրցաշարերի ցանկը, եւ Երեւանում մարզիկները պայքարելու հնարավորություն կստանան մարտի 29-ին: Մինչ այդ՝ մարտի 3-ին, մրցաշար կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում: 

Երեւանյան մրցաշարի մենամարտերից մեկի մասնակիցները հայտնի են: Գրեփլինգում ուժերը կչափեն Դիլ Դենիսն ու Մուհամեդ Զայնուկովը: 32-ամյա Դենիսը հայկական արմատներ ունի՝ հայրը հայ է, մայրը՝ հոնդուրասցի, մեծացել է Նյու Ջերսիում: Մյուս մասնակիցների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:

Hype Fighting-ի նախորդ մրցաշարը Երեւանում կայացել է դեկտեմբերի 30-ին, որի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը հանդիպել էր Շարա Բուլատի հետ: Նրանց դիմակայությունն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին