Փետրվար 24, 2026
1019 դիտում

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն Աշխարհի բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` Weightlifting house


Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը Մանամայում ընթացող Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղն է գրավել։

Մինչեւ 55 կգ քաշային ծանրորդը պոկումը սկսել է 85 կգ-ից ու այն պահել գլխավերեւում, բայց  90 ու 91 կգ-ոց մոտեցումները ձախողել է։ 

 

Հրմանը նա հաջող է բարձրացրել նախ 117 կգ-ը, ապա երկրորդ փորձից պայքարելով գրանցել 120-ը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Երկամարտի 205 կգ-ով 19-ամյա Գրիգորյանն Աշխարհի բրոնզե մեդալակիր է դարձել։  

 

Երեկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։

 

Վաղն Աշխարհի առաջնությունում հանդես է գալու Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը (73 կգ)։

 

 

 

Մեր ընտրանին