Մանամայում մեկնարկած ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ է մտել Գառնիկ Չոլակյանը։
Նա մինչեւ 61 կգ քաշային կարգում հանդես է եկել B խմբում ու երկամարտում բարձրացրել 280 կգ։ Ծանրորդի պոկման բոլոր երեք մոտեցմումներն էլ հաջող են եղել, նա գլխավերեւում պահել է 130 կգ ու փոքր բրոնզե մեդալ նվաճել։ Դա Աշխարհի առաջնությունում եվրոպացի ծանորորդների երկրորդ մեդալն է եղել, հայտնում է եվրոպական ֆեդերացիան։ Չոլակյանը հրել է միայն 150 կգ-ոց ծանրաձողն ու ելույթն ավարտել 7-րդ տեղում։
Աշխարհի չեմպիոնի կոչումը 305 կգ-ով նվաճել է Պակ Մյոնգ Ջին (Հարավային Կորեա)։
Այսօր ԱԱ-ում ելույթ կունենա Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: