Ձմեռային կարճ դադարից հետո Չեմպիոնների լիգան վերադառնում է։
Այսօր տեղի է ունենալու 9 դիմակայություն։ Երկու հանդիպում կմեկնարկի 21։45-ին, իսկ մյուսները՝ կեսգիշերին։
ՉԼ-ի առաջատար «Լիվերպուլ»-ը, որն ունի 18 միավոր, ընդունելու է 8-րդ տեղում ընթացող «Լիլ»-ին, 15 միավոր ունեցող «Բարսելոնա»-ն կհյուրընկալվի «Բենֆիկա»-ին։ Այսօրվա խաղերից հետաքրքրություն են առաջացնում նաեւ «Ատլետիկո»-«Բայեր», «Բրյուգե»-«Յուվենթուս» եւ «Բոլոնիա»-«Դորտմունդ» հանդիպումները։
Կեսգիշերին մինչ այս միայն պարտություններ ունեցող «Սլովան»-ը, որտեղ հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, ընդունելու է «Շտուտգարտ»-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: