Հունվար 15, 2025
816 դիտում

«Սիթի»-ի ձախողման իրական պատճառը. 30 տարվա համատեղ կյանքից հետո Գվարդիոլայի ու կնոջ բաժանումը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Մինչ շատերը փորձում էին գուշակել ու հասկանալ, թե որոնք են «Մանչեսթեր Սիթի»-ի ձախողումների հիմնական պատճառները, պարզվեց, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է կնոջ՝ գործարար Կրիստինա Սեռռայի հետ: Նրանք 3 երեխա ունեն ու շատ ամուր եւ երջանիկ ընտանիք էին համարվում:

Ամբողջ ֆուտբոլային հանրությունը զարմացած է, հիմա ակումբի խնդիրներից առավել շատ քննարկում են մարզչի անձնական կյանքը: Մենք էլ բացառություն չենք ու Spօrt Mediamax-ում եւս մեկ անգամ պատմում ենք այս գեղեցիկ, բայց արդեն նախկին զույգի մասին:

5 տարի է միասին չեն ապրում

Բաժանման մասին սենսացիոն նորությունը հայտնել է իսպանական Sport.es-ը: Պարզվում է, որ նրանք որոշել են բաժանվել դեռ դեկտեմբերին: Այդ մասին ԶԼՄ-ին հայտնի է դարձել միայն հիմա, քանի որ զույգն իր ծանոթներին ու բարեկամներին խնդրել էր այդ մասին ոչ մեկի չտեղեկացնել:

Լուսանկարը` Getty Images


Բաժանման իրական պատճառները հայտնի չեն, բայց նշվում է, որ արդեն 5 տարի կլինի, որ Գվարդիոլան չէր ապրում կնոջ հետ: Մինչ նա աշխատում էր «Մանչեսթեր Սիթի»-ում, կինը ստիպված էր լինում Բարսելոնայից հաճախակի մեկնել Լոնդոն՝ ամուսնուն մոտ լինելու համար: Նա հայրենիքում ծնողներից ժառանգած ընտանեկան հագուստի խանութ ունի, որի աշխատանքներով զբաղվում է քրոջ հետ:

«Երբ 5 հանգստյան օր եմ ունենում, կարող եմ լրիվ կտրվել ֆուտբոլից ու մեկնել կնոջս մոտ Բարսելոնա, որտեղ նաեւ կրտսեր դստերս եմ տեսնում: Իսկ երբ միայն 3 օր ունեմ, դա անելն անհնար է»,- ասել էր Գվարդիոլան:

Նշվում է, որ չնայած բաժանմանը, Պեպն ու Կրիստինան կարողացել են ընկերական հարաբերություններ պահպանել: Արտասահմանյան ԶԼՄ-ն էլ գրում են, որ բաժանումից հետո նրանց միասին թատրոնում են տեսել:

Ծանոթությունը

Պեպ Գվարդիոլան խաղացել ու աշխատել է համարյա ամբողջ աշխարհում՝ Իսպանիայում, Իտալիայում, Կատարում, Մեքսիկայում, Գերմանիայում, Անգլիայում, ապրել ԱՄՆ-ում, ու այդ ընթացքում կինը միշտ նրա կողքին է եղել ու աջակցել է կարիերայի լավ ու վատ պահերին:

Լուսանկարը` Getty Images


Գվարդիոլան Սեռռայի հետ ծանոթացել է 1994 թվականին, երբ ընդամենը 18 տարեկան էր: Նրան Serra Claret նկարահանումների էին ուղարկել, որտեղ դրամարկղի մոտ Կրիստինան էր աշխատում, բուտիկը նրա ընտանիքին էր պատկանում: Այդ հանդիպումը ճակատագրական դարձավ երկուսի համար էլ, սիրեցին միմյանց ու սկսեցին միասին ապրել:  

Հենց կինն է Գվարդիոլային սովորեցրել նորաձեւ հագնվել ու արտաքին տեսքին մեծ ուշադրություն դարձնել: Դրա շնորհիվ էլ նա սկսել է պարբերաբար ամենանորաձեւ տղամարդկանց ցանկում հայտնվել: Իսկ այն բուտիկը, որտեղ Բարսելոնայում նրանք ծանոթացել են, մինչեւ հիմա էլ Կրիստինային ու նրա քրոջն է պատկանում:

Թեեւ միասին շատ վաղուց են, բայց պաշտոնապես ամուսնացել են միայն 2014 թվականին, այն էլ՝ գաղտնի: Հարսանիքին ընդամենը 10 հյուր է եղել`զույգի ծնողներն ու երեխաները:  Դրանից հետո մեկնել են Մարոկկո, որտեղ ժամանակ են անցկացրել ամենամտերիմների հետ:

Նրանք հարսանեկան զգեստներ կամ կոստյումներ չեն կրել, Պեպն արարողությանը ժամանել է սովորական տաբատով ու շապիկով, իսկ կինը ջինս ու կարմիր կաշվե բաճկոն կրել:

Լուսանկարը` Getty Images


Կնոջ ազդեցությունը

Լինելով հարուստ գործարարների ընտանիքից, Կրիստինան միշտ էլ լավ ճաշակ է ունեցել եւ սովոր եղել գեղեցիկ կյանքին, սակայն դրա հետ մեկտեղ էլ չափազանց համեստ է: Հենց նա է Գվարդիոլային սովորեցրել հաճախել թատրոն, տարբերել լավ ֆիլմերն ու գինիները: Պեպն էլ նրան սովորեցրել է հասկանալ ֆուտբոլն ու սիրել այն, ինչը երբեմն նրա դեմ էր գործում:

«Կրիստինան բողոքում է իմ տակտիկական որոշումներից: Նա գտնում է, որ պետք չէ հաճախ փոխել կազմը, որով հաղթել ենք վերջին հանդիպումը»,- խոստովանել է մարզիչը:

Բայց միեւնույն է Գվարդիոլան պաշտում էր կնոջը: Կրիստինան Պեպի համար միշտ հենարան է եղել ու աջակցել նրան: 2012-ին, երբ նա հեռացավ «Բարսելոնա»-ից, Սեռռան առաջարկեց տեղափոխվել Նյու Յորք ու հանգիստ ապրել սեփական կյանքով: Դրա շնորհիվ Գվարդիոլան նոր շունչ ստացավ ու նաեւ ավելի լավ սովորեց անգլերենը:

Լուսանկարը` FC Manchester City


«Ամեն մեկն իրականությունից յուրովի է փախչում: Երբ ես հոգնած եմ ու հյուծված, տուն եմ գնում: Միայն այնտեղ եմ ինձ ապահով զգում: Տանն են կինս ու երեխաներս, իսկ նրանց հետ ամեն ինչ էլ կարող եմ անել՝ կատակել, բարձր խոսել, խաղալ ու չարաճճիություններ թույլ տալ: Կրիստինայի շնորհիվ հիանալի երեխաներ ունենք: Նա անհավանակն կին է ու արտակարգ մայր»,- պատմել է Գվարդիոլան:

Կրիստինան միշտ ամուսնու ստվերում է եղել, նա հազվադեպ էր հայտնվում հանրային ու մարդաշատ միջոցառումներին, քիչ էլ հարցազրույցներ էր տալիս: Նա միայն մեկ անգամ է խոսել ԶԼՄ-ով, երբ ամուսնուն մեղադրել են դոպինգ օգտագործելու մեջ:

Մեկ տարի առաջ Գվարդիոլան այսպես է խոսել կնոջ մասին. «Նա աշխարհում լավագույնն է շատ հարցերում, հատկապես՝ նորաձեւության հետ կապված հարցերում: Սովորաբար նա է ինձ ասում, թե ինչ կրեմ: Ես բավական խելացի եմ, որպեսզի հասկանամ, թե մարդիկ ինչում են ինձնից ուժեղ, որպեսզի հետեւեմ նրանց խորհուրդներին»:

Լուսանկարը` UEFA


Հիմա, երբ արդեն հայտնի են մարզչի անձնական կյանքի մանրամասները, այլ տեսանկյունից են ընկալվում թիմի մի քանի ծանր ու անսպասելի պարտությունները եւ դրանց հաջորդած ասուլիսներին նրա մեկնաբանությունները: Մասնավորապես, երբ Չեմպիոնների Լիգայում «Ֆեյենորդ»-ին 3:0 հաշվով հաղթելուց հետո նրա թիմը 3:3 ավարտեց հանդիպումը, Գվարդիոլան ճանկռտել էր դեմքն ու այսպես էր արտահայտվել.  «Պարզապես ցանկանում էի ինձ ցավ պատճառել», հետո այդ խոսքերի համար ստիպված էր եղել ներողություն խնդրել:

Մեկ բան պարզ է, որ Գվարդիոլան, նրա թիմն էլ իր հետ ծանր ժամանակներ են ապրում: Իսպանացին մեկ անգամ չի, որ ցույց է տվել իր հաղթողի բնավորությունը եւ անկախ դժվարություններից կարողանում է որեւէ ելք գտնել, չէ որ նրա տակտիկական մտահաղացումներով ու ֆուտբոլային «գյուտերով» ողջ աշխարհն է հիանում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին