Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում։
1/4 եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի սաները հանդիպել էին Խորվաթիայի ընտրանուն եւ զիջեցին 0:3 հաշվով։
Հենց մեկնարկից խորվաթները նետվեցին գրոհների ու մի քանի անգամ ստուգեցին դարպասապահ Ալբերտ Աղաջանովի զգոնությունը։ Հայերն էլ փորձեցին հետ չմնալ ու հարվածներ կատարեցին մրցակցի դարպասին, բայց արդեն 2-րդ րոպեին Խորվաթիան առաջ անցավ հաշիվի մեջ։ Առաջին գոլը խփեց Դավիդ Մատայան, իսկ 4 րոպե անց Նիկո Վուկմիրը կրկնապատկեց այն։
Լուսանկարը` UEFA
Ընդունած գոլերը մի քիչ շփոթմունք առաջացրին Հայաստանի հավաքականի գործողություններում, գրոհները չէին ստացվում, ու թիմը մեծ ուժեր էր կենտրոնացնում պաշտպանության վրա։ Իսկ Խորվաթիային հաջողվում էր օգտագործել իր պահերը, այդպես արեց Մատայան ու դուբլ ձեւակերպեց։
Ընդմիջումից Հայաստանի հավաքականն ավելի վճռական վերադարձավ ու ամեն ինչ անում էր հաշիվը կրճատելու համար, սակայն հարվածները նպատակին չէին հասնում։ Դարպասի գրավում այդես էլ չարձանագրվեց, ու Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկավ Խորվաթիան, իսկ Հայաստանը կրեց իր առաջին պարտությունը եւ լքեց պայքարը։





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: